Google-ը անջատում է իր հավելվածները չհավաստագրված՝ հիմնականում չինական արտադրության սմարթֆոններից: Դրա համար Android-ի օպերացիոն համակարգը ստուգում է հավաքման ամսաթիվը, երբ փորձ է կատարվում Google-ի ծրագրերը գործարկել:

Եթե սմարթֆոնի վրա Android տարբերակ է տեղադրված, որը կազմվել է 2018թ․-ի մարտի 16-ից հետո, ապա Google-ի հավելվածները չեն աշխատի սարքի վրա: Այս ճանապարհով Google-ը փորձում է ազդել, ճնշում գործադրել սմարթֆոնների արտադրողների վրա, որոնք հավաստագրված չեն, սակայն այնուամենայնիվ թույլատրվում է տեղադրել ընկերության ծառայությունները և հավելվածները՝ ինչպիսիք են Google Play-ը, քարտեզները, YouTube-ը և այլն: