2019թ․-ից ֆրանսիացի երեխաները պարտադիր կարգով դպրոցական կրթությունը կսկսեն երեք տարեկան հասակից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Այսուհետև բոլորի համար պարտադիր կդառնան «մայրական դպրոցները»՝ մանկապարտեզները, ուր առանց այդ էլ ծնողների մեծամասնությունը կամավոր կերպով իրենց երեխաներին ուղարկում էր սկսած երեք տարեկանից: Մայրական դպրոցը (մանկապարտեզը), որն ապագայում էլ ավելի կուժեղանա, Ֆրանսիայում հանդիսանում է դպրոցական կրթության հիմնական փուլը:

«Դպրոց ընդունվելու տարիքը 2019թ․-ի աշնանից վեցից կիջեցվի մինչև երեք տարեկան»,-հայտնել է Մակրոնը:

Մինչ այժմ Ֆրանսիայի դպրոցներում ուսուցումը պարտադիր էր վեցից մինչև 16 տարեկան երեխաների ու դեռահասների համար: Տարիքային այդ շրջանակները սահմանվել են 1959թ․-ին և մինչ այժմ անփոփոխ էին մնում՝ ներառելով ուսուցումը դպրոցների տարրական և միջին դասարաններում, քոլեջներում և լիցեյներում (կրթության սկզբնական մակարդակի ավագ դասարաններ):