Հայաստանում այս տարվա հունվարին արձանագրվել է պահածոների արտադրության 7.6% աճ: Այս պատկերը երևում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով։ Համաձայն որոնց՝ այս տարվա հունվարին հանրապետությունում արտադրվել է 198.1 տոննա պահածո, իսկ 2017թ․-ի հունվարին՝ 184.1 տոննա:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` 132.5 տոննան կազմել են բանջարեղենի պահածոները՝ 2017թ․-ի համեմատ աճելով 12.1%-ով, 5.1 անգամ աճել են մսի պահածոները՝ կազմելով 13.7%:

2017թ․-ի հունվարի համեմատ այս տարվա հունվարին 40.5%-ով նվազել է ձկան պահածոների արտադրությունը և կազմել 7.2 տոննա։ Մրգի պահածոների արտադրությունը հունվարին կազմել է 44.5 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.9%-ով: Նույն ժամանակահատվածում արտադրվել է 12.1 տոննա կետչուպ` 2017թ․-ի հունվարին գրանցված 22.3 տոննայի դիմաց: