Ռոջեր Ֆեդերերը շոկի մեջ է:

Իսպանացիներ Ռաֆայել Նադալը և Գարբինիե Մուգուրուսան ճանաչվեցին ITF վարկածով 2017թ. լավագույն թենիսիստներ:

Նադալն արժանացավ այդ տիտղոսին երրորդ անգամ կարիերայում, Մուգուրուսան՝ առաջին: 1998 թվականից սկսած սա առաջին դեպքն է, երբ ITF-ը ճանաչում է լավագույն թենիսիստներ նույն երկրի ներկայացուցիչներին (այն ժամանակ լավագույնն էին ճանաչվել ամերիկացիներ Փիթ Սամփրասը և Լինդսեյ Դևենփորթը):

Նադալը 2017 թվականին հաղթել է 6 մրցաշար՝ այդ թվում US Open-ը և «Ռոլան Գարոսը», հասել է մինչև Australian Open-ի եզրափակիչ և վերադարձրել է առաջին ռակետի կոչումը:

Մուգուրուսան հաղթել է «Ուիմբլդոնը» և 4 շաբաթների ընթացքում գլխավորել է համաշխարհային վարկանիշը: