Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել սիրիական Մանբիջ՝ քրդերի ինքնապաշտպանական ուժերին օգնելու նպատակով: Այդ մասին հայտնել է Parisien թերթը Սիրիայի ժողովրդավարական ուժերի փարիզյան պատվիրակության ներկայացուցչի վրա հղումով:

Մարտի 29-ին Սիրիայի ժողովրդավարական ուժերի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ: Ըստ պատվիրակության անդամի, նախագահը մտադիր է շատ շուտով ֆրանսիական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներ գործուղել Մանբիջ: Քանակը չի նշվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտնի է, որ գործողությունը համակարգվելու է ԱՄՆ զինվորականների հետ:

Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել էր, որ քրդերի ինքնապաշտպանական ուժերն անհապաղ հեռանան Մանբիջից: Անկարան հայտարարել է, որ եթե այդ պահանջը չկատարի, Թուրքիան ռազմական գործողություն կանցկացնի քաղաքում, ինչպես արվեց Սիրիայի հյուսիսային շրջաններում: