Չինաստանի աերոտիեզերական գիտությունների և տեխնիկաների կորպորացիան (CASC) երկու Beidou նավիգացիոն արբանյակներով «Չանչժան» հրթիռ-կրիչի հաջող արձակում է իրականացրել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

Այս տարի CASC-ն 35 հրթիռների արձակում է իրականացրել՝ դրանք հասցնելով բացարձակ ռեկորդային քանակի։ Չինաստանը 2000թ․-ից ստեղծում է նավիգացիայի սեփական գլոբալ համակարգը, որը ներկայումս ծածկում է երկրի ամբողջ տարածքն ու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի հատվածը։