ԱՄՆ նախագահը նախօրեին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2018թ․-ի ապրիլի 22-ից վերագործարկվելու է Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար։ Այս մասին տեղեկանում ենք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական էջից։

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։ Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018թ․-ի հոկտեմբերի 19-ը։