Ուկրաինայի կառավարությունը կայացրել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության ծրագիրը դադարեցնելու մասին որոշում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։

«Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցնում է 2011թ.-ի հունիսի 7-ին Մոսկվայում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված 2011-2020թթ. Տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը։ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է սահմանված կարգով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը տեղեկացնել Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշման մասին»,- գրված է փաստաթղթում։