Դերասանուհին հոդված է գրել ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ՝ հայտարարելով, որ կազմակերպությունը կարող է մեծ դերակատարություն ունենալ գենդերային անհավասաության և կանանց դեմ բռնության վերացման հարցում.

«Չնայած նրան, որ բռնությունն արգելված է միջազգային օրենքով, այն դեռ կիրառվում է ռազմական գործողություններում: Դա և խմբակային բռնաբարություններն են, և սեռական ստրկությունը, և ռասայական խտրականությունը, և ահաբեկչությունը: Կանանց ռազմագոտիներում գտնվելն ավելի վտանգավոր է, քան տղամարդկանց: Սեռով պայմանավորված բռնության դադարեցումը կենսական կարևոր խնդիր է»,- գրել է Ջոլին՝ հավելելով, որ անընդունելի է համարում այն, որ կանանց նկատմամբ բռնությունն այդքան լուրջ հանցագործություն չի համարվում:

Հոլիվուդյան դերասանուհի՝ Անջելինա Ջոլին կանանց նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մասին նախարարական գագաթնաժողովի շրջանակում: