Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» լեռնային զորափորձարանում լեռնաալպինիստական պատրաստություն են անցնում:

Դեպի լեռան գագաթ վերելքի եռօրյա հատուկ դասընթացը՝ հատուկ մարտավարական, լեռնային, կրակային պատրաստության նորմատիվների կատարմամբ, հետախույզների վարժանքների եզրափակիչ փուլն է ուսուցման ձմեռային շրջանում: Այս միջոցառման նախաշեմին զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում Էին տեսությունը 7 հրահանգիչների ղեկավարությամբ հղկում գործնական հմտությունները լեռնային-ժայռոտ տեղանքում ուսուցման հիմնական առարկաների գծով:

Դեպի Շեգգյոլ լեռան գագաթ քննական վերելքի ընթացքում հետախույզները լեռներում և անտառում գոյատևման «էքստրեմալ» պայմաններում կստուգեն իրենց պատրաստվածությունը և «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքը: Ուսումնամարտական առաջադրանքները կատարելիս նրանք կիրականացնեն պայմանական հակառակորդի առավել կարևոր օբյեկտների ու կապի հանգույցների որոնում, կոորդինատների ու հետախուզական տվյալների փոխանցում հետախուզման կառավարման կետ՝ հետախուզման, կառավարման ու կապի «Ստրելեց» համալիրի օգտագործմամբ:

Ծովի մակերևույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրության վրա կլիմայական բարդ պայմաններում հատուկ դասընթացի անցկացմանը մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ և մոտավորապես 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող ապարատների համալիրներ: