«Google Maps» հավելվածը ավելացրել է 39 նոր լեզու, այդ թվում` հայերենը:

Տասնչորս տարի է արդեն գործում է «Google Maps»-ը, և սկզբում այն միայն անգլերեն էր: Այսօր ավելի քան 1 միլիարդ մարդ օգտագործում է հավելվածը՝ քաղաքում կողմնորոշվելու, նոր վայրեր հայտնաբերելու, հեծանվային, քայլարշավային, մեքենաների լավագույն երթուղիները գտնելու համար: Այսօր «Google Maps»-ը կդառնա ավելի հարմար, հասանելի, քանի ավելանում է 39 նոր լեզու, որոնցով խոսում է 1.25 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում:

Այդ 39 լեզուների շարքում են՝ ալբաներենը, խորվաթերենը, չեխերենը, էստոներենը, վրացերենը, պարսկերենը, թուրքերենը, ուկրաիներենը, ուզբեկերենը և այլ տարբեր լեզուներ: Պետք է նշել, որ այս նախաձեռնությունը համոզված ենք կգրավի շատերին։