Այսօր` դեկտեմբերի 11-ին, բացվեց Ինեկոբանկի «Ավետիսյան» մասնաճյուղը:

«Ավետիսյան» մասնաճյուղը Արաբկիր համայնքում Ինեկոբանկի 4-րդ սեգմենտավորված մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայություններ ֆիզիկական անձանց:

Մասնաճյուղը, տեղակայված լինելով համայնքի բանուկ հատվածներից մեկում եւ ունենալով կանխիկի մուտքագրման եւ ելքագրման տերմինալներով կահավորված 24/7 սպասարկման տարածք, կապահովի հաճախորդների հասանելիությունը հաշիվներին օրվա ցանկացած ժամի, շաբաթը 7 օր:

2018 թվականին մասնաճյուղերի բացման գործընթացը շարունակական է լինելու: