Ապրիլի 09-12-ը Երևանի պետական բժշկական համալսարանի Նիստերի դահլիճում տեղի կունենան կոնֆերանսներ, որոնց ընթացքում Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսորներ հանդես կգան դասախոսություններով: Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով: Համաժողովները ապահովված կլինեն համընթաց հայերեն թարգմանությամբ: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական էջից։

Ներկայացնենք կոնֆերանսների ժամանակացույցը․

Ապրիլի 9-11՝ «Քաղցկեղի բուժման և ախտորոշման ներկայիս չափանիշները»

Ապրիլի 12՝ «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ»