«Ստալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, profootball.ua-ի վարկածով:

«Էդգար Մալաքյանի ջանքերի շնորհիվ «Ստալ»-ը ճակատամարտ տվեց Մարիուպոլում: Հայ կիսապաշտպանը երկու գոլ խփեց և ապահովեց ակտիվություն Ռուստամ Խուջամովի պաշտպանած դարպասի մոտ: Մալաքյանը պահեր էր ստեղծում և տոնուսի մեջ պահում մրցակցի պաշտպաններին, թեև թիմը պարտվեց»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ստալը» հյուրընկալվելով «Մարիուպոլին» պարտվել է 2։4 հաշվով, Էդգար Մալաքյանն աչքի է ընկել 26-րդ և 87-րդ րոպեներին: Նրա եղբայր Գոռ Մալաքյանը ևս եղել է «Ստալի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է արդեն 21-րդ րոպեին: