ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2018թ.-ի ապրիլի 4-ին՝ երեկ հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։

Թիվ 200-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ՔԿ նախագահի թիվ 201-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության մայոր Շիրակ Խաչատրյանը՝ ազատվելով Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: