Ֆիլիպինների իշխանությունների որոշման համաձայն՝ զբոսաշրջիկների մուտքը Բորակայ կղզի արգելվելու է կես տարով: Սա դաժան նորություն է, քանի կղզին մեծ հռչակ է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Ընդամենը 10 քառակուսի կիլոմետր մակերեսով այս գեղատեսիլ վայրը մեծ վնասներ է կրել:

Երկրի իշխանությունները հայտնել են այն մասին, որ կղզին փակելու են ապրիլի 26-ին: Ավելի վաղ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ Բորակայը «կեղտաջրի առվի է վերածվում», և սպառնացել է այն փակել: Միայն անցյալ տարի արևադարձային կղզի, որը հայտնի է իր սպիտակ ավազով լողափերով, այցելել է 2 միլիոն մարդ:

Ֆիլիպինների իշխանությունների որոշումը հարուցել է հազարավոր մարդկանց լուրջ անհանգստությունը, ովքեր Բորակայում աշխատում են զբոսաշրջության ոլորտում: Կղզում գրանցված են ավելի քան 500 ընկերություններ, որոնք վաստակում են զբոսաշրջիկների հաշվին: