Գերմանիան պլանավորում է 2,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով՝ ծովային պարեկության համար նախատեսված MQ-4C Triton չորս անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության վարչությունը ապրիլի 5-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վարչությունից նշել են, որ Պետդեպարտամենտը չի առարկում Բեռլինին նմանատիպ սպառազինություններ մատակարարելուն։ Համապատասխան ծանուցումն ուղարկվել է ԱՄՆ-ի Կոնգրես: «Տրիտոն» հետախուզական անօդաչուն, որը 14,5 մետր երկարություն ունի, Northrop Grumman կորպորացիայի կողմից մշակվել է հատուկ ռազմածովային ուժերի համար:

Այն սարքավորված է հրթիռային շարժիչով, որը նրան թույլ է տալիս բարձրանալ մինչև 20 կիլոմետր և թռիչքի մեջ գտնվել շուրջ 30 ժամ: Անօդաչուի տեղեկությունների հավաքման բարձր ճշգրտությունը և ծածկույթի մեծ գոտին ապահովվում է ինֆրակարմիր սենսորների լրակազմով և հզոր ռադարով: