Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին այսօր՝ ապրիլի 6-ին բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ծառայությունների միջև, ովքեր բողոքի գործողություններին էին մասնակցում:

Պաղեստինյան կողմի տվյալներով, իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում տուժել է երեք պաղեստինցի: Պաղեստինյան ԶԼՄ-ները պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակի ծառայողները կրակ են բացել բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Իրենց հերթին Իսրայելի պաշտպանության բանակում (IDF) հայտնել են, որ անկարգությունները տեղի են ունենում Գազայի հատվածի սահմանի հինգ վայրերում:

Մարտի 30-ին հրեական պետության և Գազայի հատվածի սահմանի երկայնքով զանգվածային բախումներ են տեղի ունեցել տասնյակ հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ բողոքի ակցիաների ընթացքում: Ցույցերը ամենուրեք վերաճել են զորքերի և ոստիկանության հետ ընդհարումների: Ընդամենը, պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով, դրանց հետևանքով զոհվել է 18 արաբ, վիրավորվել է շուրջ 750 հոգի։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը: