Ապրիլի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինությանն է հանձնվել TAI (Turkish Aerospace Industries) ընկերության արտադրության ևս 2 միավոր «Անքա-Ս» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ): Փոխանցում է ռազմ․ինֆո-ն։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի նոյեմբերի դրությամբ Թուրքիայի բանակում կար 5 միավոր «Անքա» ԱԹՍ, որից 2-ը հարվածային, 3-ը հետախուզական: Այս տարվա հունվարին և մարտին Թուրքիայի զինուժը ստացել էր ևս մի քանի միավոր «Անքա» ԱԹՍ:

«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերն են՝

  • Իրանի երկարությունը – 8մ,
  • Թևերի բացվածքը – 17,3 մ,
  • Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
  • Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
  • Վառելիքի զանգվածը – 250 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
  • Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
  • Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
  • Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը – 9144 մ,
  • Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
  • Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
  • Թևերի մակերեսը – 13,6մ²: