ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գրադարանները գրքերով համալրելու գործընթաց է նախաձեռնել, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական շուրջ 35 հաստատություններ իրենց պարտաստակամությունն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարաններին տրամադրելու գեղավեստական գրքեր:

- «Գորիս» ՔԿՀ-ն Գորիսի համայնքապետարանից ստացել է 150 կտոր գրականություն,

- «Սևան» ՔԿՀ-ն Չարենցավան քաղաքի ավագ դպրոցից ստացել է 227 գիրք,

- «Վանաձոր» ՔԿՀ-ն Լոռու մարզի Վանաձորի քաղաքի «ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 180 գիրք,

- «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Երևանի թիվ 190 ավագ դպրոցից ստացել է 25, Երևանի թիվ 181 դպրոցից՝ 21 գիրք, իսկ Երևանի թիվ 128 դպրոցից՝ 21 գիրք,

- «Հրազդան» ՔԿՀ-ն Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցից ստացել է 35 գիրք, իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավանի ավագ դպրոցից՝ 100 գիրք,

- «Արթիկ» ՔԿՀ-ն «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 400 գիրք,

- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Երևանի թիվ 195 դպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից և Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի կողմից ընդհանուր առմամբ ստացել է 198 գիրք։

Նշենք, որ այս գործընթացը շարունակական է։ ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանները համալրելու նպատակով տրամադրել է շուրջ 300 գիրք: ՀՀ սփյուռքի նախարարությունից ՀՀ արդարադատության նախարարությանն է տրամադրվել 40 գիրք՝ դրանց քրեակատարողական հիմնարկներին փոխանցելու նպատակով, ինչպես նաև ևս շուրջ 2000 գիրք տամադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: