Ապրիլի 7-ին Թուրքիայի Զու ռազմածովային ուժերը ձեռք են բերել տեղական արտադրության երկրորդ՝ L-403 TCG Sancaktar ամֆիբիա դեսանտային նավը: Այս մասին հայտնում է Թուրքական կողմը, փոխանցում է ռազմ․ինֆո-ն։

Նավն առաջին անգամ ջուրն էր իջեցվել դեռևս 2016թ.-ի հուլիսի 18-ին:

Դեսանտային նավի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

- Երկարությունը՝ 138,75մ

- Լայնությունը՝ 19,6մ

- Օգտակար բեռնատարողությունը՝ 1200տ,

- Կարող է տեղափոխել 486 զինծառայող։

2017թ.-ի ապրիլին,թուրքական կողմը շահագործման էր հանձնել առաջին դեսանտային նավը՝ L-402 TCG Bayraktar: Նավերը մարտավարատեխնիկական բնութագրերով իրար բավականին մոտ են: Առաջինը նույնպես նախատեսված էր մինչև 1200տ բեռի տեղափոխման համար, սակայն տեղափոխվող անձնակազմի թիվն ավելի քիչ է՝ շուրջ 350 զինծառայող: