Audi-ն ներկայացրել է e-tron Vision Gran Turismo-ի էլեկտրական սպորտային նախատիպը Gran Turismo Sport տեսախաղի համար: Թեստային փորձադաշտում վիրտուալ մեքենայի ներկայացման հետ մեկտեղ տեղի է ունեցել նույնանուն կոնցեպտուալ ավտոմեքենայի շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է Motor-ը:

Audi e-tron Vision Gran Turismo-ն իր ոճով նման է 1989թ․-ի մրցարշավային Audi 90 Quattro IMSA GTO-ին: Այն հագեցած է երեք էլեկտրական շարժիչով։ Դրանցից երկուսը գտնվում են հետևի առանցքի վրա, մեկը՝ առջևի: Նրանց ընդհանուր հզորությունը 816 ձիաուժ է: 1,450 կիլոգրամանոց էլեկտրական մեքենան կարող է 2,5 վայրկյանում 100 կմ/ժամ արագություն զարգացնել: