Շվեդիայի հյուսիսային Բուդեն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը ժամանակավորապես՝ ապրիլ ամսվա ընթացքում, արգելել է տնային առաջադրանքները, ստուգողական աշխատանքներն ու քննությունները, որը պայմանավորված է աշակերտների առողջության համար ղեկավարության անհանգստությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ռիանովոստի-ն։

Այս նախաձեռնությունն ուղղված է աշակերտներին ավելորդ սթրեսից ազատելուն։ Ներմուծված արգելքը ժամանակավոր է, այն վերաբերում է 7-9-րդ դասարանների աշակերտներին և բոլոր ուսումնական առարկաներին, բացի միասնական ազգային քննությունից, որն ամառային արձակուրդներից առաջ պարտադիր անցկացվում է 9-րդ դասարանցիների շրջանում։

Եթե արգելքը դրական ազդեցություն ունենա ուսուցիչների աշխատանքի և աշակերտների առաջադիմության վրա, ապա այն ևս երկու ամսով կերկարաձգեն ամառային արձակուրդներից հետո։