Մայիսի 5-ին, Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»: Որն իրականացվելու է ապրիլի 6-ին Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված համագործակցության պայմանագրի շնորհիվ: Ինֆորմացիան փախանցում է Պանորամա-ն։

«Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, և միջոցառումների շրջանակում հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանն և երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով»,-նշել է պարոն Հակոբյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների 40 թիմ Երևանից, ՀՀ և Արցախի տարբեր մարզերից:

«Այբ» կրթական հիմնադրամի հերթական այս նախաձեռնությունը իրականացվում է 2010թ-ից: Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների թիմեր: Մրցաշարի ընթացքում 9-ից 12-րդ դասարանցիները լուծում են քիմիայի առաջադեմ խնդիրներ, քննարկում տարբեր գիտական թեմաներ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: