ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը:

Նշենք, էր ցուցահանդեսի կազմակերպիչը «ԱՐՏ PR» ընկերությունն է:

Նկարչի հոբելյանական ցուցադրությանը կներկայացվեն նրա վերջին շրջանի աշխատանքները, որոնց հիմնական թեման հայրենիքն ու հայրենի բնությունն է, գեղեցիկը: Ցուցահանդեսն իր վառ գույներով կդառնա գարնանային գեղեցիկ նվեր` հայ արվեստասերների համար: