Վերջին տարիներին Ռուսաստանը Սիրիայի զինուժին շուրջ 40 միավոր «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ (ԶՀՀՀ) է մատակարարել, սակայն համալիրները գերատեսչության պահուստից չեն մատակարարվել: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին

Պանցիր համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքները ու ռազմական օբյեկտներն օդային հարձակումներից պաշտպանելու համար: Համալիրն ունի երեք հոգանոց անձնակազմ, մարտական պատրաստության վիճակի է բերվում 5 րոպեում: Մեկ ԶՀՀՀ-ի սպառազինությունում կա 12 հրթիռ և 1400 արկ՝ հրանոթի համար: Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա:

Նշենք, որ ապրիլի 9-ին հրթիռակոծվել էր Սիրիայի ԶՈւ Տ-4 ավիաբազան: Նախնական տվյալներով՝ հրթիռներն արձակվել էին Իսրայելի տարածքից: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ Սիրիայի հակահրթիռային պաշտպանության համակարգերը որսացել են արձակված 8 հրթիռից 5-ը: Չի բացառվում, որ կիրառվել են հենց «Պանցիր-Ս1» ԶՀՀՀ համալիրներ: