Թուրքական ուժերը գնդակոծում են սահմանամերձ գյուղերը: Այս մասին ամենաշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքական ուժերը Իրաք չեն մտել, սակայն ռմբակոծությունների մասին տեղեկությունները ստույգ են»,- հայտարարել է Իրաքի վարչապետը, հավելելով, որ Իրաքի նախկին ռեժիմի և Թուրքիայի միջև պայմանագիր կա այս գյուղերի ներսում թիրախների ռմբակոծման մասին, սակայն այդ համաձայնագիրը այս պահին ուժը կորցրած է:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե Իրաքը չի կարողանում Սինջարն ինքնուրույն մաքրել Թուրքիայում արգելված ՔԱԿ-ից: Ավելի վաղ Էրդողանը անգամ սպառնացել էր Սինջարի դեմ անսպասելի ռազմական գործողությամբ, եթե Իրաքի կառավարությունը «չցրի» ՔԱԿ ջոկատներին: