NASA-ն վիրտուալ էքսկուրսիա է վարել Լուսնի մակերևույթին
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել է վիրտուալ տեսաշրջագայություն Լուսնի հայտնի լանդշաֆտային վայրերով։
Տեսանյութի մեջ երևում են լուսանկարներ, որոնք արվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի աշխատանքի ինը տարվա ընթացքում: Տեսահոլովակը կատարված է այնպես, որ հանդիսատեսը կարողանա մանրամասնորեն դիտել գործակալության ընտրած վայրերը: Լանդշաֆտների թվում դիտման համար մատչելի են ամերիկյան Apollo-17 տիեզերանավի վայրէջքի հրապարակը Ցուլ-Լիթրոուի հովտում և տիեզերագնացների ուղու մի մասը 1972 թ․-ին տիեզերագնացների՝ Լուսին եռօրյա ճանապարհորդության ընթացքում:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում