Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալներն աճել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական էջից։

2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա: