NASA-ի մասնագետները համարում են, որ գոյություն ունեն առնվազն 17 000 աստերոիդներ, որոնք ունակ են բախվել Երկրին: Գիտնականներն եկել այս եզրակացությանը՝ ուսումնասիրելով 8 հազարից ավելի աստերոիդներ։ Այս մասին հաղորդում է Space.com-ը:

Աստղագետները հայտնաբերել են 8 հազարից ավելի երկրամերձ աստերոիդներ՝ առնվազն 140 մ լայնությամբ: Այդ չափերի աստերոիդը բախվելու ժամանակ կարող է ամբողջ պետություն ոչնչացնել: Բոլոր ութ հազար ուղեծրերը ուսումնասիրված են, և կարող են առանձնացնել վտանգավորները: Սակայն կան նաև 17 000-ից ավելի չուսումնասիրված ու մեր մոլորակի բնակիչների համար վտանգավոր աստերոիդներ:

Աստղագետները մտցրել են երկրամերձ օբյեկտների (Near Earth Objects) կատեգորիայի մեջ: Դա նշանակում է, որ նրանք մոտենում են մեր մոլորակի ուղեծրին ավելի պակաս, քան 50 մլն կմ-ով: Աստերոիդների քանակը շատ մեծ է, և գիտնականների գնահատմամբ, կազմում է մի քանի մլն հատ: