Խորհրդավոր ձեռագրերը

Գրեթե բոլորին հայտնի է Զատկի կղզու քարե արձանները: Սակայն, քչերը գիտեն, որ այդ մարդիկ ունեցել են ձեռագիր և տեղաբնիկները մինչև եվրոպացիների կողմից գաղութացվելը կարողացել են գրել և կարդալ:
Գաղութարարները, ովքեր քրիստոնեություն էին քարոզում արգելեցին տեղաբնիկներին օգտվել այդ գրերից: «Լուսավորիչները» մտածում էին, որ դրանք տեղական վհուկների մոգական նշաններ էին: Հիմա ոչ ոք չգիտի, թե որտեղից են այդ ձեռագրերը հայտնվել կղզում, քանի որ մոտակա կղզիներից և արշիպելագներից ոչ մեկի վրա չկան նմանատիպ բան և չի էլ եղել:

Ճահճե մարմինները

Գաղտնիքը համարվում է հին գտածոն: Հյուսիսային Եվրոպայի ճահիճներում, արդեն հարյուր տարի է մշտապես գտնվում են մարդկանց մարմիններ թաղված ճահճի մեջ: Մարմինները շատ լավ պահպանվել են և նրանցից կարելի է հասկանալ, որ բոլոր այդ մարդիկ ենթարկվել են ահավոր խոշտանգումների: Ըստ որոշ հաշվարկների, այդ ճահիճներում թաղված են հազարավոր մարդիկ: Գիտնականները հաշվարկել են, որ որոշ դիակներ գտնվել են ճահճի մեջ ավելի քան 20 դար: Այդ ինչ մարդիկ են եղել և ինչի համար են նրանք այդքան դաժանաբար պատժվել, ոչ ոք չգիտի: Գիտնականները կարող են միայն ենթադրել, որ այդ բոլոր դիակները, որոշ հնագույն կրոնական ծեսի արդյունքն են:

Կառնակ քարերը

Սթոունհենջի մասին լսել են միլիարդավոր մարդիկ: Սակայն այս կառույցների մասին քչերը գիտեն: Ստացվում է, որ Ֆրանսիայում կան ոչ պակաս կարևոր հին կառույցներ, որոնք հսկայական քարեր են հարթ ծայրերով, որոնք կանգնած են վազող տողով` տարածքում մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր: Գիտնականները ենթադրում են, որ այդ քարերը հին մարդկանց համար ծառայում էին, որպես երկրաշարժի կանխանշաններ: Իրենց ո+ նշանային համակարգի  տեղաշարժերով, նրանք հասկանում էին՝ երկրաշարժի վտանգ կա, թե ոչ:

Վոյնիչի ձեռագիրը

Պատկերազարդ գիրք, որը ենթադրվում է, որ  կազմված է վեց բաժիններից. խոտաբույսեր, աստղագիտություն, կենսաբանություն, տիեզերաբանություն, դեղագործություն, բաղադրատոմսեր:
Պարզ չէ, թե ով է գրել ձեռագիը, նաև պարզ չէ, թե ինչ լեզվով է և պարզ չէ, թե ինչու՞ է այն գրվել: Արտաքինից այն նորմալ միջնադարյան աշխատություն է: Դա պարզապես ոչ մեկը չի կարողացել լուսաբանել, ենթակա չէ վերծանման, թեև ձեռագրաբանները պայքարում են ավելի քան հինգ հարյուր տարի:
Որոշ գիտնականներ կարծում են, որ սա ընդամենը խաբեություն է , մեկի կատակը: Ով գիտի, թե ինչ է իրականում իրենից ներկայցնում այս ձեռագիրը:

Թարիմի մումիաները

Անցյալ դարի 90-ական թվականներին, հնագետները գտել են մի քանի Մումիա, որոնք մոտ երկու հազար տարեկան են: Մումիաները հայտնաբերվել են Թարիմի (Tarim)ավազանում` Հյուսիսարեւմտյան Չինաստանում: Այստեղ կա ավելի քան հարյուր մարդկանց մումիա (բնական, ոչ թե տեխնածին), ովքեր եվրոպոիդներ էին: Մումիաների մոտ գտնվել են կաշվե ձեռնոցներ, շքեղ հագուստ (այդ ժամանակի համար), կենցաղային պարագաներ:
Ուշագրավն այն է, որ բոլոր այդ մարմինները արդեն «մոռացվել են» և նրանք տեղ չունեն ժամանակակից պատմության մեջ: Գիտնականները կարծում են, որ այս մարդիկ պարզապես «մոլորվել են» այդ տարածքում:

Սահարայի հսկաները

2000 թվականին, հնէաբան Փոլ Սերենոն գտել է քարե դարի մարդկանց մի ողջ գերեզման: Ավելի քան 200 գերեզմաններում գիտնականները հայտնաբերել են իրական հսկաների կմախքներ, որոնք մոտ տաս հազար տարեկան են: 10 հազար տարի առաջ Սահարան դեռ կանաչ և ծաղկող հովիտ էր: Ու՞ր են կորել այդ բոլոր մարդիկ, դեռևս պարզ չէ:

Օվկիանոսի ստորջրյա հուշարձանները

1995 թվականին մի սովորական սուզորդ ուսումնասիրելով օվկիանոսի հատակը գտել է որոշ վիթխարի կառույցներ, որը բաղկացած է պինդ բլոկներից` ինքնատիպ ձևով: Կառույցները ամբողջությամբ ծածկված էին կորալներով և հաստատ կապ չունեին երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, որը խստորեն ազդել է կղզու վրա: Հետո մի լայնածավալ ուսումնասիրություն է անցկացվել ափին, հայտնաբերվել են մի քանի նման ստորջրյա կառույցներ, որոնք ակնհայտորեն շատ հին են:
Այսօր, ճշգրիտ տարիքը և ծագումը տեխնածին մոնոլիտների մնում է առեղծված: