Հայաստանում աճել են օճառի արտադրության ծավալները։ Այս տարվա առաջին ամիսներին ծավալն աճել է 24.4 %-ով և կազմել 42.3 տոննա: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին մեր երկրում արտադրվել է 34 տոննա օճառ:

Վիճակագրական ծառայության փոխանցմամբ, Հայաստանում նշված ժամանակահատվածում 9.6 %-ով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ․-ի հունվար-փետրվար ամիսներին արտադրվել է 503.5 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2018թ․-ի նույն ժամանակահատվածում ՝ 455 տոննա: