Իտալիայի ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել կալաբրիական Նդրանգետա մաֆիական հանցավոր խմբավորման դեմ իրականացվող գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները:

Գործողությունն իրականացվել է Կալաբրիայի մարզում ոստիկանների կողմից՝ կարաբիներների հետ համատեղ, այն համակարգում է մաֆիայի դեմ պայքարի շրջանային վարչությունը: Ձերբակալվածներին կասկածում են հանցավոր նախահամաձայնության գալու, շորթումների, վնաս պատճառելու, ապօրինի արժեքներ տեղափոխելու և ապօրինի զենք կրելու մեջ:

Ոստիկանությունը կալանքի տակ է թողել 44 ձերբակալվածների, ևս չորսը գտնվում են տնային կալանքի տակ: Գործողության շրջանակներում կատարվում են խուզարկություններ, որոնց ընթացքում քննիչներն արդեն 25 միլիոն եվրոյի արժեքներ են առգրավել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: