Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում 2018թ․-ի մայիսի 11-13-ը տեղի կունենան հեմատոլոգիայի VI Եվրասիական համաժողովը և օնկոպաթոլոգիայի «Հեմատոլիմֆոիդային չարորակ ուռուցքներ» թեմայով XXXIII Եվրասիական սեմինարը: Այս մասին հայտնում են Ուռուցքաբանության եվրասիական ֆեդերացիայից։

Համաժողովի նպատակն է մասնագետների և ուսանողների լայն շրջանակի միավորումը, ուսուցումն ու համագործակցությունը, որոնք զբաղվում են արյունաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:

Համաժողովի ծրագիրը կկենտրոնանա կենսաբանության, արյունաբանական հիվանդությունների հետազոտման, ախտորոշման և բուժման վրա, ինչպես նաև արյունաբանական հիվանդություններով հիվանդների կյանքի որակի կարևոր ուղղությունների վրա: