Կիևում կայացած Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարդան Բայանդուրյանը, Լև Սարգսյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։ Հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ։ Այս մասին հայտնում է Սպորտի նախարարության պաշտոնական էջը:

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցիչին: Նույն մրցաձևում Վարդան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինքրոն ցատկ 10 մ վարժությունում Լև Սարգսյան - Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը: Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 3 մ սինքրոն ոստնակացատկ մրցաձևում գրավել են 5-րդ տեղը։

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր: