Երևանում՝ ապրիլի 20-ից 21-ը կկայանա «Սրտաբանական ֆորում N1՝ Միջդիսցիպլինար հարթակ մուլտիմորբիդ հիվանդների բուժման համար» խորագրով գիտաժողով՝ միջազգային և Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Միջդիսցիպլինար հարթակը ներառում է հետևյալ մասնագիտությունները՝ կարդիոլոգիա, նեֆրոլոգիա, դիաբետոլոգիա, ռեւմատոլոգիա։

Գիտաժողովի զեկույցների հիմնական թեմաներն են լինելու՝ զարկերակային հիպերտենզիա, սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, կարդիո-մետաբոլիկ ռիսկի գործոններ։

«Այս գիտական ֆորումի նպատակն է համախմբել տարբեր բժշկական ոլորտների մասնագետներին ապացույցների վրա հիմնված ժամանակակից մոտեցումերը և կլինիկական պրակտիկան միավորելու համար՝ մեր հիվանդների կյանքի որակի բարելավման նպատակով», - նշել է ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Փոխանցում է News.am-ը։