Չինական մատակարար Huawei-ն առաջինն աշխարհում վկայագիր է (եվրոպական համապատասխանություն) ստացել 5-րդ սերնդի 5G հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում իր մշակումների համար: Այս մասին հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

ԵԽ նշագրումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպական տնտեսական գոտի ներմուծվող և այնտեղ վաճառվող բոլոր ապրանքների համար: Դրա առկայությունը նշանակում է, որ ապրանքն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, անվնաս է շրջակա միջավայրի համար և պատրաստ առևտրային օգտագործմանը տարածաշրջանում: Ինչպես նշում են փորձագետները, ԵԽ տեսակի վկայագիրը «յուրատեսակ կանաչ լույս է եվրոպական շուկա մուտք գործելու համար»: