Բալթիական նավատորմի նավերի ջոկատը՝ «Յարոսլավ Մուդրի» պահականավի և «Լենա» լցանավի կազմով շարժվել է դեպի Միջերկրական ծով: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել է Բալթիական նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ռոման Մարտովը, փախանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Նավերը մեկնել են Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի մշտական օպերատիվ միավորման ուժերի պլանային շրջափոխման շրջանակներում: «Յարոսլավ Մուդրի» պահականավում և «Լենա» լցանավում գտնվում են հակաահաբեկչության խմբեր Բալթիական նավատորմի ծովային հետևակի միավորման կազմից»,- հավելել է Մարտովը:

Հիշեցնենք, որ ապրիլին ավելի վաղ Միջերկրական ծով էին մտել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Օրսկ» և «Նիկոլայ Ֆիլչենկով» մեծ դեսանտային նավերը: