Թուրքական MKEK ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ցամաքային զորքերին հանձնել է ևս 5 հազար միավոր MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ՝ դրանց ընդհանուր քանակը հասցնելով 16 հազարի: Մեկ ամսում նախատեսվում է քանակը հասցնել 20 հազարի՝ մատակարարելով ևս 4 հազար միավոր: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավարը: Փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական ընկերության ղեկավարը նշել է, որ 20 հազարով ևս չեն սահմանափակվի: Նախատեսվում է մատակարարել ևս 26500 միավոր տեղական ավտոմատ: Բացի այդ նախատեսվում է մատակարարել նաև նույն ինքնաձիգների ավելի փոքր՝ 5.45 տրամաչափով տարբերակը՝ MPT-55 (2019թ․-ին՝ 15 հազար միավոր):

Նշենք, որ այս ավտոմատներն օգտագործվել են նաև Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողությունում: Ավտոմատների առաջին խմբաքանակը հանձնվել էր 2017թ․-ի հունվարին: Թուրքիայում MPT-76 ավտոմատն արտադրում են գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի հիման վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: Ավտոմատների արտադրությամբ զբաղվում է միանգամից երկու թուրքական ընկերություն՝ MKEK և Kalekalıp: