AppleAppStore-ից ջնջել է Calculator% հավելվածը: Այս հավելվածը թույլ էր տալիս օգտատերերին թաքցնել անձնական լուսանկարներն ու տեսանյութերը գաղտնի թղթապանակում, որն ուներ սովորական հաշվիչի տեսք: Այն կարճ ժամանակում լայն տարածում գտավ՝ հատկապես երիտասարդների շրջանում: Դեռահասները հավելվածի միջոցով ծնողներից, ուսուցիչներից և ընկերներից թաքցնում էին գաղտնի կոնտենտը:

AppStore-ում կան մի շարք հավելվածներ, որոնք առաջարկում են նմանատիպ գործառույթներ, սակայն այս հավելվածն աչքի ընկավ նրանով, որ դրա դեմ խոսեցին Դարեմ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ հավելվածը, որը մի քանի տարի հասանելի էր AppStore-ում, առաջին անգամը չէ, որ դժգոհություններ է առաջացնում: 2015թ․-ին Ալաբամա նահանգի ղեկավարը Facebook-ում գրառում էր արել հավելվածի վտանգավորության մասին: Calculator%-ը երկար ժամանակ համարվել է ամենավտանգավոր հավելվածներից մեկը, քանի որ կարող է սեփական նպատակների համար օգտագործել օգտատերերի լուսանկարները: