EarthNow նախագիծը զբաղվում է տեսախցիկներով զինված արբանյակների մշակմամբ, որոնց միջոցով Երկրի վրա տեղի ունեցող յուրաքանչյուր երևույթ մի քանի վայրկյանի տարբերությամբ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի։ Այս մասին հայտնում է Բարձրագույն տեխնոլոգիաների պաշտոնական էջը։

Այս մշակմանն աջակցություն են հայտնել Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը, SoftBank և Airbus ընկերությունները։ Նախագծի մասին քիչ բան է հայտնի՝ թողարկման ժամկետը, ներդրումների ծավալը և ընկերության հետագա ծրագրերը չեն բացահայտվում։ Միաժամանակ, հենց Airbus-ը կարտադրի արբանյակներ տեսախցիկների տեղադրման համար։ Արբանյակների վրա կտեղադրվեն բարձրակարգ տեսախցիկներ, որոնք թույլ կտան նկարահանել Երկրի մակերևույթն՝ ամենաչնչին մանրամասնություններով։