Ապրիլի 18-ին Իրանի քաղաքներում՝ բանակի օրվան նվիրված զորահանդեսներ են անցկացվել։

Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ իրանցիները ցուցադրել են իրենց նոր «Քամին-2» հակաօդային պաշտպանության համակարգը, որը նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր և այլ թիրախներ վնասազերծելու համար։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ «Քամին-2-ը» իրանական «Մերսադ» ՀՕՊ համակարագի արդիականացված տարբերակն է։ «Մերսադն» էլ իր հերթին ամերիկյան MIM-23 HAWK համակարգի արդիականացված տարբերակն է: