Վրաստանի Ազգային գվարդիայի և Նորվերգիայի ներքին գվարդիայի զինծառայողները համատեղ վարժանքներ են կատարել: Որոնք անց են կացվել վրաց-նորվեգական պաշտպանության համագործակցության շրջանակներում:

Դաշտային վարժանքները շարունակական են լինելու: Այս անգամ վրաստանցի զինծառայողները այցելել են նորվեգական գվարդիայի 8-րդ շրջան: Նշենք, որ Նորվեգիան և Դանիան զբաղվում են Վրաստանի պահեստազորի և Ազգային գվարդիայի ընդլայնմամբ: Նորվեգացի մասնագետները մասնակցում են նաև Վրաստանի պահեստազորի պատրաստմանը:

Հիշեցնենք, որ Վրաստանը և Նորվեգիան նախկինում ևս անցկացրել են համատեղ վարժանքներ: 2017թ․-ի դեկտեմբերին Վրաստանում անցկացվել են «Պալդո-2017» զորավարժությունը, որին մասնակցել է նաև Վրաստանի Ազգային գվարդիայի 20-րդ կադրավորված բրիգադի անձնակազմը: