Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտադրել Ak-103՝ ինքնաձիգներ 7,62 х 39 մմ տրամաչափի խորհրդային փամփուշտներով: Այս պահին աշխատանքներ են տարվում արտադրության լիցենզիա ձեռքբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s Defence Weekly վերլուծական պարբերականը:

Ինքնաձիգների ձեռբերման հարցի շուրջ բանակցությունները սկսել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալոյ Սիտրախամանի միջև` Ռուսաստան ապրիլին կատարած այցի ժամանակ:

Ռուսաստանը Հնդկաստանին ԱԿ-103 ինքնաձիգներն առաջարկել է 2017թ․-ին, սակայն այս առաջարկությունն ընդունվեց այն բանից հետո, երբ հնդկական բանակը վերանայեց իր նախկին պահանջները INSAS զինատեսակի փոխարինման հարցով:

ԱԿ-103-ի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Փամփուշտ. 7,62×39
  • Պահունակի տարողականությունը. 30
  • Զանգվածը փամփուշտներով. 4.1
  • Նշանառության հեռավորությունը, մմ. 377
  • Կրակի տեմպ, րոպե. 600
  • Մարտական արագաձգություն. 100
  • Նշանառության հեռավորությունը, մ. 1000
  • Կրակի ռեժիմը. մենահատ և ավտոմատ