Բրիտանիայի բժիշկներին առաջին անգամ հաջողվել է փրկել երեխային, ով ծնվել էր հազվադեպ անոմալիայով՝ աղջկա սիրտը գտնվում էր մարմնից դուրս։ Գլենֆիլդ հիվանդանոցի վիրաբույժները  անգլիական Լեստեր քաղաքում իրականացրել են ընդհանուր ծանրության երեք վիրահատություն, որպեսզի երեք շաբաթ շուտ առանց կրծոսկր ծնված աղջկա սիրտը իր տեղը վերադարձնեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Բժիշկները հաստատում են, որ Բրիտանիայում չեն հիշում  նման մի դեպք, որ երեխան այդպիսի իրավիճակում ողջ մնար։

 «Նրա բախտը բերել է, որ ուներ առողջ սիրտ, բացի այդ՝ նրա մոտ այլ շեղումներ չեն եղել, նա նաեւ ցույց է տվել կյանքի նկատմամբ ձգտում  և ուներ բժիշկների լավ թիմ, ովքեր նրան օգնել են»,-ասել է մանկական սրտաբան Ֆրենսիս Բուլոկը։

Daily Mail-ը գրում է, որ 31-ամյա Նաոմի Ֆինդլեյի հղիութան իններորդ շաբաթում, բժիշկը ՈՒՁՀ-ից հետո հայտարարել է, որ երեխան ունի սրտի էկտոպիա, այսինքն՝  սիրտը կրծքավանդակից դուրս է գտնվում։ Այս անոմալիայի մահացությունների ցուցանիշը  շատ բարձր է։  Բժիշկների գնահատմամբ՝  երեխայի ապրելու հնարավորությունները զրոյական էին։

Աղջիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 22-ին կեսարյան հատման  եղանակով։ Երեխային անվանակոչել են  Վանիլոպա Հոփ:

Կեսարյան հատման վիրահատությունը իրականացրել են 50 բժիշկներից բաղկացած թիմը։ Ծնվելուց հետո աղջկան փաթաթել են ստերիլ ցանցով։  Այնուհետև նորածնի կրծքավանդակում փոս են արել, որի շնորհիվ հաջորդ 9 օրվա ընթացքում երեխայի սիրտը աստիճանաբար տեղավորվել է կրծքավանդակում։

Այնուհետև սիրտը ծածկել են մեմբրանով, իսկ կողոսկրերը կապել են: Ապա մաշկի վրա կտրվածքներ անելով ձգել են՝ սիրտը  կրծքավանդակի մեջ ծածկելու համար:

Վանիլոպա Հոփին դեռ երկար ժամանակ կպահանջվի ամբողջապես առողջանալու համար, բայց բժիշկների կանխատեսումները դրական են։