Google-ը Պեկինում արհեստական ինտելեկտի լաբորատորիա է բացել՝ այսպիսով փորձելով դեպի տեխնիկական ոլորտ գրավել տաղանդավոր չինացի մասնագետների, հաղորդում է Dow Jones-ը:

Google-ը պարզաբանել է, որ AI China Center կենտրոնը հրավիրում է հիմնարար ուսումնասիրություններ կատարող ինժեներների:

 «Մենք պետք է գիտակցենք  հնարավորություններն ու առաջատարի դիրքերը, որոնք արդեն արհեստական ինտելեկտի և  տեխնոլոգիաների ոլորտում ցուցադրում է Չինաստանը», - ասել է Google Cloud-ի տնօրեն և նոր լաբորատորիայի համաղեկավար Ֆեյ Ֆեյ Լին:

Նրա խոսքով՝ Google-ը արդեն հրավիրել է խորը ուսուսման ոլորտի առաջատար մասնագետների և մտադիր է նաև այլ մասնագետների վարձել, որոնք զբաղվում են պատկերների մեքենայական ճանաչմամբ: