Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է անհատույց հիման վրա Սիրիային մատակարարել Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ:

«Սիրիայի բանակին զենիթահրթիռային համալիրների հանձնման հարցը, որը գտնվում է առավելապես քաղաքական հարթության վրա, գործնականում լուծված է»,- հայտնել են դիվանագիտական-զինվորական երկու աղբյուր:

«Ֆավորիտների» անհատույց մատակարարումը կոչված է արագացնելու սիրիական հակաօդային պաշտպանության շարանային համակարգի ստեղծումը, որն ունակ կլինի Դամասկոսը և ավիատեխնիկայի տեղաբաշխման վայրերը պաշտպանել գնդակոծումներից:

«Կոմերսանտի» կողմից հարցված փորձագետներն սպասում են, որ իսրայելցի պաշտոնատար անձինք բացասաբար կարձագանքեն Սիրիային Ս-300 համալրիների մատակարարման պլանին, նրանք չեն բացառում Իսրայելի հարվածը սիրիական զենիթահրթիռային համալիրներին: