Դաղստանի Դերբենտյան շրջանում ոչնչացրել են երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում մայիսյան տոներին: Այս մասին հայտնում է life.ru-ն:

Հանցագործ խմբավորումների անդամների հետ զինված բախումների վայրում հայտնաբերվել է ավտոմատ, նռնականետ, նռնակ և փամփուշտներ: Նրանք միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներից էին և պատրաստվում էին մայիսյան տոներին ահաբեկչություն իրականացնել:

Նշվում է, որ հանցագործ խմբավորման անդամներին առաջարկել են հանձնվել, սակայն ի պատասխան նրանք կրակել են ուժայինների ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով խմբավորման անդամներից երկուսը ոչնչացվել են: