Ռուսաստանը սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար: Այդ մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը: Փոխանցում է ՌիաՆովոստին։

«Մենք ձեռնամուխ ենք եղել (Թուրքիային C-400-ի մատակարարման) պարտավորագրի կատարմանը։ Ամեն բան վաղօրոք որոշված է, կատարելու ենք մեր պարտավորությունները»,- ասել է Միխեևը պարզաբանել է, որ խոսքն առայժմ չի վերաբերում C-400-ի մատակարարումներն սկսելուն, ներկայում սկսված է ԶՀՀ-ի արտադրությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վարկային համաձայնագիր են ստորագրել են C-400-ի մատակարարումների վերաբերյալ: