ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 12-16-ն աշխատանքային այցով կլինի Լիտվայում և Լատվիայում:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի, Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի, երկու երկրների խորհրդարանների արտաքին և եվրոպական հարցերով հանձնաժողովների նախագահների, ԱԳՆ պատասխանատուների, պատգամավորական բարեկամական խմբերի անդամների հետ: